Հանրային լսումների հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման ( խմբ․ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։30-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վելլար գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցք 21/3 հասցեում հրուշակեղենի արտադրության համար նախատեսվող գոլորշու կայանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.environment.gov.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.՝ 011 220 218: