Հանրային քննարկման հրավեր
2026թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Ա.Արմենակյան փ. 272) տեղի կունենա «ԽԱԽԱՄՅԱՆ ՀԵՐԻԹԻՋ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Երևան, Անտառային փ. 186/11շ., 32բն.) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ա. Արմենակյան փողոց 1-ին անցուղի հ. 32/4 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ՝ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-488):