Հանրային քննարկման հրավեր
2026թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Գայի պողոտա 19) տեղի կունենա քաղաքացի Տիգրան Հարությունյանի (հասցե՝ ք.Երևան, Բայրոնի 4) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա հ. 26 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի «բ» ենթակետ՝ բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ) առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ՝ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):