Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 11։00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Վ. Տերյան փող., 44 շենք) տեղի կունենա «ԶԵԹ ԻՔՍ ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 11 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ.՝ 011 220 218: