Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Գարեգին Նժդեհի փողոց, 26 շենք) տեղի կունենա «ՅԱՌԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 28/26 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ. 011 220 218: