Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.12.2025

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍՏՈՒԴԻՈ 23» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am,  հեռ.՝ 011 220 218):