Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Արթուր Հարությունյանի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոց 37/54 հասցեում նախատեսվող բենզալցակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Էլ. փոստ՝ envexpertise@env.am), հեռ.՝ 011 220 218: