Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.08.2025

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում Մ. Սարյան փողոց 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման (ապամոնտաժման) նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում  և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am,  հեռ. 011 220 218):