Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.07.2025

2025թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Սասունցի Դավթի փ․ 87) տեղի կունենա «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Երևան, Սևանի փող., 86/2) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց հ. 19/11 հողամաս հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am , հեռ․՝ 011-514-488): 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հանրային լսման անցկացման օրվա փոփոխման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, Օրենք) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, 2025թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Սասունցի Դավթի փ․ 87) նշանակված (ծանուցումը հրապարակված «Փաստ» հասարակական-քաղաքական օրաթերթի թիվ 78 (1501), 24.07.2025թ. համարում) «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «նախատեսվող գործունեության վերաբերյալ» առաջին հանրային լսման անցկացման օրը փոփոխվել է, որի վերաբերյալ հանրությունը կծանուցվի Օրենքով սահմանված կարգի համաձայն: