Հանրային քննարկման հրավեր
2025թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սասունցի Դավիթ 87) տեղի կունենա «ՋԻ ՎԻ ԱՅ» ՍՊ ընկերության կողմից (հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մոլդովական փ. 38/29) ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակում նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի «ա» ենթակետ՝ վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում (բացառությամբ կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման կամ մեխանիկական եղանակով տարանջատման), վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 91434781: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am հեռ․ 011-514-488):