Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.07.2025

2025թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ․) տեղի կունենա «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի (հասցե՝ Երևան, Խանջյան 27) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ա.Միկոյան փողոց հ. 111/7 հասցեում բաց տրիբունայի և փակ մարզադահլիճի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 77361216: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):