Հանրային քննարկման հրավեր
2025թ. հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Նուբարաշենի 9-րդ փ. 4) տեղի կունենա «Երևան նախագիծ» ՓԲ ընկերության կողմից (հասցե՝ Երևան, Փ. Բուզանդի փ. 1/3 շ.) ներկայացված՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան, Նուբարաշեն ավան 1/3 հասցեում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության հատուկ հսկողության մասնաշենքի կառուցում» անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 31012025-01-0148 վկայականով տրված հողամասի սահմաններում, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 01-010-0101-0002, մակերեսը՝ 7.02808 հա) նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (010) 56-27-11: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am հեռ․ 011-514-263):