Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.05.2025

2025թ. հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա.Արմենակյան փ. 272) տեղի կունենա «Ասկ ստռոյ գրուպ» ՍՊԸ-ի կողմից (հասցե՝ Երևան, Սևանի փ. 86/2) ներկայացված՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոց 250 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):