Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.05.2025

2025թ. հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա. Սարգսյան փ. 5) տեղի կունենա Արթուր Հարությունյանի կողմից (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Մասիս, Ձորակ, Տիգրան Մեծի փ. 2 նրբ. 1 փկղ., 6տ) ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոց հ. 37/54 հասցեում բենզալցակայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի «բ» ենթակետ՝ բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-263):