Հանրային քննարկման հրավեր
2025թ. հունիսի 9-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն (փոփ. 28.12.2023թ., N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 26) տեղի կունենա «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի (հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3) կողմից ներկայացված՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի «գ» ենթակետ՝ չորս և ավելի երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկու կամ պակաս երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս և ավելի երթևեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ և ավելի անընդհատ երկարություն) նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ԵԿՆ ԾԻԳ-ի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3, հեռ.՝ (011) 515007):
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ է հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյանը (էլ.փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ.՝ 011-514-263):