Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.04.2025

2025թ. մայիսի 21-ին՝ ժամը 10:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն (փոփ. 28.12.2023թ., N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սասունցի Դավթի փ․ 87) տեղի կունենա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից (հասցե՝ Երևան, Աբովյան 66ա) ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցք, 7/4 հասցեում՝ Արարատյան ՕԿՋ տեղամասում, «Գառնի-Երևան Միսկոմբինատ» ջրատարի վրա «Արարատյան ՕԿՋ» ՓՀԷԿ-ի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետ՝ հիդրոէլեկտրակայաններ` մինչև 1 ՄՎտ հզորությամբ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 91529237:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):