Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝ 2025թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում հասցե՝ ք.Երևան, Ա. Սարգսյան փ. 5 տեղի կունենա Համլետ Վաչենանցի կողմից փորձաքննության ներկայացված՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/18, 27/19 և 29/4 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, Էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218: