Պահոց

Հանրային քննարկման հրավեր

21.03.2025

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  եվ փորձաքննության  մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին (2023թ․մայիսի 3) Օրենքի և ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի «Հայաստանի    Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի  N 1325-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343 - Ն որոշման հավելվածի համաձայն 2025թ. ապրիլի 7-ին՝ ժամը 11-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /հասցե Ք. Երևան, Վ.Տերյան փողոց 44/ տեղի կունենա «Ռոյալ Հիլլս» ՍՊԸ  Երևան Կենտրոն, Անտառային 130/11/, 134 հասցեներում  նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման 2-րդ հանրային քննարկումը: Շահագրգիռ հանրության կողմից  առաջարկությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական  կենտրոն» ՊՈԱԿ /Ք. Երևան, Բուզանդի1/3, հեռ.011/22-02-17, 011/22-02-18: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am):