Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄՈՆՏԵՐՈՍՍՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ․ Հովսեփյան 52/5 հասցեում բազմաբնակարան համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք.Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ՝ 011220218: