Հանրային քննարկման հրավեր
2025թ. ապրիլի 14-ին՝ ժամը 16:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա. Սարգսյան փ. 5) տեղի կունենա «Սիմոնյան կրթական հիմնադրամ» ՀՄԴ (հասցե՝ Երևան, Կ. Հալաբյան փողոց 16) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Կ. Հալաբյան փողոց հ. 16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):