Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.02.2025

2025 թվականի մարտի 7-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23թ. ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն (խմբ․ 28.12.23թ.  N 2343-Ն) որոշմամբ  սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Վ. Տերյան 44) տեղի կունենա «Ի ՎԻ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  Հեռ.` 011 220 217: