Հանրային քննարկման հրավեր
2025թ. մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Վահան Տերյան 44) տեղի կունենա «ԴԻՋԻՓՐՈՓԵՐԹԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի փողոտա հ.13/12 և Նորագյուգ թաղամաս հ.66/3 հասցեներում բիզնես կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-263):