Հանրային քննարկման հրավեր
2025թ. փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23թ. ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն (խմբ․ 28.12.23թ. N 2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գ. Նժդեհի փ. 26) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված (հասցե՝ Երևան, Արգիշտի փողոց հ․1)՝ Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք 12 տարածքում նախատեսվող թափառող կենդանիների համար կացարան կառուցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.` 011 220 218: