Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության Համաձայն մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝ 2024թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Գայի պողոտա 19) կկայանա Գ. Գրիգորյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ. 27/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ. փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.՝ 011 220 218: