Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.12.2024

2025թ. հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27) տեղի կունենա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի (հասցեն՝ Երևան, Գ.Վարդանյան  փ. 1Ա) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի արտադրության և ջարդիչ կայան տեղադրելու նախատեսվող գործունեության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի «ե» ենթակետ՝ 80 տ/ժ և ավելի արտադրողականությամբ ասֆալտի կամ 80 խմ/ժ և ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 44360386:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):