Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.12.2024

2025թ. հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44) տեղի կունենա «ՌՈՅԱԼ ՀԻԼԼՍ» ՍՊ ընկերության կողմից (հասցե՝ Երևան, Եղվարդի խճուղի 14) ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 130/11, 134 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):