Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 2024 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 16:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ի կողմից ներկայացված մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ քնարկումներ (4-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):