Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Սեբաստիա 32) տեղի կունենա «Վեգա Ուորլդ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողատա թիվ 21 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (1-ին լսում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98131471: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-263):