Հանրային քննարկման հրավեր
2024թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44) տեղի կունենա «Ի ՎԻ ԹՐԱՍԹ» ՍՊԸ-ի կողմից (հասցե՝ ք. Երևան, Լվովյան 14/1շ., 20բն.) ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտա հ. 15/14 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շենք կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98131471:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):