Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.09.2024

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝ 2024թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին,  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական ղեկավարի նստավայրում հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32 տեղի կունենա «Արկադա Բիզնես Սենթր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մ. Մելքոնյանի 24 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):