Պահոց

Հանրային քննարկման հրավեր

30.08.2024

2024թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գ. Նժդեհի փ. 26) տեղի կունենա Անի Գրիգորի Հարությունյանի լիազորված անձ Հրանուշ Ալեքսանյանի կողմից (հասցե՝ Երևան, Անտառային փող. 128 շ., 5 բն.) ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոց հ. 84 հասցեում արտադրական նշանակության պահեստային շինություն կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98443880:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am, հեռ՝․ 011-514-263):