Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.08.2024

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս, 23/1 շենք) տեղի կունենա «Դեվելոփեր» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի Ս. Գևորգյան 106/19 հասցեում բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/վարչական շրջանի,  շահագրգիռ հանրության և համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):