Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.08.2024

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին,  Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Խուդյակովի փ. 222) տեղի կունենա Երևանի բուսաբանական այգում «Տանիա Չիչմանյանի անվան հիշատակի պուրակ» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման   հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):