Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.08.2024

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Գայի պող. 19 շենք) տեղի կունենա «Բագրեվանդ հաուզ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված   Նոր Նորքի վարչական շրջանի Բագրևանդ փողոց հ․ 84, հ․ 84/1, հ․84/2, հ․88/2, հ․88/3, հ․88/4, հ․88/5, հ․88/18, հ․88/19, հ․88/20, հ․88/21, հ․90/15, հ․90/16, հ․90/17, հ․90/18, հ․90/19, հ․92, հ․92/1, հ․92/2, հ․92/3, հ․92/4, հ․92/21, հ․92/22, հ․92/23, հ․92/24, հ․94/20, հ․94/21, հ․94/22, հ․94/23, հ․94/24, հ․ 96, հ․96/1, հ․96/2, հ․96/3, հ․96/4 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Շահագրգիռ հանրության հանրային լսումների ընթացքում նաև բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am)  կամ դիմել՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեով: