Հանրային քննարկման հրավեր
2024թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Դ. Անհաղթի փ. 11) տեղի կունենա «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից (հասցե՝ Երևան, Սևանի փող., 86/2) ներկայացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ. Անհաղթի փողոց հ. 4/20, 4/21 և Կարապետ Ուլնեցի հ. 43/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-263):