Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.07.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. օգոստոսի 7-ին` ժամը 11:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա. Սարգսյան փ. 5) տեղի կունենա «Մետրոգիպրոտրանս» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ քնարկումներ (3-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ գրասենյակում (հասցե՝ ՀՀ ք.Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24ա շենք) հեռ. 010523466: