Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.07.2024

2024թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 12:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Ա.Սարգսյան փողոց 5 հասցեում ՝ Աջափնյակ վարչական շրջանի  ղեկավարի նստավայրում տեղի կունենա Աջափնյակ վարչական շրջան Ֆուչիկի փողոց 27/38 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-17, 011/22-02-18: