Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման խմբագրությամբ) սահմանված կարգով 2024թ.-ի օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Երևանի քաղաքապետարանում (հասցեն՝ ՀՀ ք․ Երևան 0015, Արգիշտիի փ. 1, առաջին մասնաշենք) տեղի կունենան Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումներ:
Գլխավոր հատակագիծը հանդիսանում է կանխատեսական բնույթի փաստաթուղթ և սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը մինչև հաջորդ քաղաքաշինական փաստաթղթի մշակումը՝ հիմնված ժամանակակից վիճակի փաստագրման և պոտենցիալ տնտեսական հնարավորությունների իրական գնահատման վրա։ Այն հանդիսանում է նաև ղեկավար փաստաթուղթ և հաստատված հիմնական դրույթները հիմք են ծառայում գոտիների, ենթակառուցվածքների, քաղաքի վարչական շրջանների ու քաղաքային տնտեսության ոլորտների զարգացման համապատասխան նպատակային ծրագրերում (սխեմաներում, նախագծերում) խնդիրների մանրամասնման համար։
Որպես նախաձեռնող հանդես է գալիս Երևան համայնքը, հասցեն՝ ՀՀ ք․ Երևան 0015, Արգիշտիի փ. 1:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am) կամ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3: Հեռ.`+374-11-22-02-17: Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ էլեկտրոնային կարծիքները, դիտողությունները կամ առաջարկությունները կարող են ներկայացվել սույն հայտարարության հրապարակումից հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում` հետևյալ կոնտակտային միջոցներով՝ հեռ: 041131300, էլ-փոստ՝ yerevanproject.cjsc@gmail.com:
Հանրային լսման մասնակիցների մուտքը Երևանի քաղաքապետարան ապահովելու նպատակով, հանրային լսմանը մասնակցել ցանկացողներին խնդրվում է նախապես գրանցվել՝ կապ հաստատելով հետևյալ կոնտակտային միջոցներով հեռ.՝ 011514263, էլ-փոստ՝ ellada.aramyan@yerevan.am.: