Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.07.2024

2024թ. հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն)  որոշմամբ սահմանված կարգի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Վ․ Տերյան փ. 44) տեղի կունենա «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գ․Լուսավորչի փողոց 4-րդ հողամասում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: