Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.07.2024

2024թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23թ. ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն (խմբ․ 28.12.23թ.  N 2343-Ն) որոշմամբ  սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գ. Նժդեհի փ. 26) տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված (հասցե՝ Երևան, Արգիշտի փողոց հ․1)՝ Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք 12 տարածքում թափառող կենդանիների համար կացարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: 
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):