Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.07.2024

2024թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ա. Սարգսյան փ. 5) տեղի կունենա «ՀԱՆՔԱՌԱՏ ԲԱԶԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված (հասցեն՝ ք.Երևան, Կոմիտասի պողոտա 9/1 շ., 43 բն.)՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սպանդարյանի բազալտի և տուֆերի հանքավայրի արդյունահանման նախատեսվող գործունեության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդված) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 98841068:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):