Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.07.2024

2024թ. հուլիսի 15-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Էրեբունի վարչական շրջանի  ղեկավարի նստավայրում` ք.Երևան, Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում, տեղի կունենա Էրեբունի վարչական շրջան, Տիգրան Մեծ 55/2 և 55/3 հասցեներում «Պար-Սամ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող բազմաֆունկցիոնալ կենտրոնի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը: 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: