Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.07.2024

2024թ. հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Վ․ Տերյան փ. 44) տեղի կունենա «ԱՄ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոց 11/15 բնակելի տուն հասցեով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցելու կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային լսումը: 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: