Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.06.2024

2024թ. հուլիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Սասունցի Դավթի փ․ 87) տեղի կունենա «ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԲԸ-ի կողմից (հասցե՝ ք.Երևան, Դավթաշեն 1-ին թաղ., 18շ., 33բն.) ներկայացված՝ Էրեբունի վարչական շրջան, Արին-Բերդի փողոց 5-րդ նրբանցք հ. 1 հասցեում լոգիստիկ պահեստային և սառնարանային տնտեսություն կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդված) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 93001662:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):