Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.06.2024

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Քաղաքացու բյուջեի» վերաբերյալ կազմակերպվող քննարկմանը, որի ընթացքում քաղաքացիներին կներկայացվի Երևան քաղաքում նախատեսվող քաղաքացու բյուջեի ներդրման տեսլականը: 
Հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 26-ը ներառյալ համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am)՝ ներկայացնել մասնակցության հայտ՝ նշելով անուն, ազգանուն, պաշտոն և հեռախոսահամար:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով: