Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.06.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. հունիսի 28-ին՝ ժամը 15:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝  ք.Երևան, Նաիրի Զարյան փող., 27 շենք հասցեում, տեղի կունենա «Մետտա գրուպ» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Հ. Արղության փողոց 10 և 10/9 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ հանրային քննարկում): 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: