Պահոց

Հանրային քննարկման հրավեր

06.06.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ին ք.Երևան, Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի  ղեկավարի նստավայրում տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց 46/7, 46/9, 202, 202/20, 202/21 և 202/22 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: