Պահոց

Հանրային քննարկման հրավեր

05.06.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Դ. Անհաղթի փ. 11) տեղի կունենա «ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «Երևանի Ռելեի Գործարան» ԲԲԸ-ի կողմից Ազատության պողոտա 24/57, 24/59, 24/60 և 24/61 հասցեներում նախատեսվող վարչական մասնաշենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: