Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.05.2024

2024թ. հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ․) տեղի կունենա «Քրաուդ Էֆֆորթ դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից (հասցե՝ Երևան, Դավթաշեն 2-րդ թաղ․,26/13) ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամաս 26/13 և 28/7 հասցեներում բազմաբնակարան բնակելի թաղամաս կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am  հեռ․ 011-514-263):