Պահոց

Հանրային քննարկման հրավեր

22.05.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. հունիսի 4-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ ք. Երևան, Սասունցի Դավթի 87 հասցեում, տեղի կունենա «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից Էրեբունու վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք, 6/2 հասցեում ձեռնարկվող օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, հեռ.՝ 011-22-02-17/: